Մեր ընկերությունը մասնագիտացած է առանձնատների և հասարակական օբյեկտների շինարարության ոլորտում՝ մատուցելով բարձր որակի ծառայություններ սկսած նախագծումից մինչև ամբողջական կառուցում։ Մենք իրականացնում ենք շինարարական աշխատանքներ՝ պատվիրատուի պահանջներին, ճաշակին և տեսլականին համապատասխան։
Մեր փորձառու և պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ դուք կստանաք այն առանձնատունը, որը պատկերացրել էիք՝ ամուր, հուսալի և ճարտարապետորեն գեղեցիկ։ Մենք կարևորում ենք յուրաքանչյուր մանրուք, աշխատում ենք ժամանակին և ապահովում ենք որակի բարձր չափանիշներ։
Ընթացիկ աշխատանքներ
Ներկայումս, Դավթաշեն համայնքի հարևանությամբ՝ «Մուշ» թաղամասում (Գ. Քասախ), մեր ընկերությունը իրականացնում է նոր, բարձր որակի առանձնատների կառուցում՝ որոնք իդեալական կերպով համապատասխանում են ինչպես բնակելի, այնպես էլ ամառանոցային օգտագործման նպատակներին:
Նախագծի նպատակն է ապահովել մաքուր օդ, կանաչ տարածք և հեռավորություն քաղաքի և աղմուկից, միաժամանակ ստեղծելով հասանելիություն քաղաքի կենտրոնին: Թաղամասը գտնվում է քաղաքի կենտրոնից 10 րոպե հեռավորությամբ:
Պատրաստի առանձնատները նախագծված են մոդեռն և ֆունկցիոնալ դիզայնով, բարձրորակ կառուցման նյութերով և միաժամանակ կյանքի որակը բարձրացնող բոլոր անհրաժեշտ պայմաններով:
Այս թաղամասում առաջարկվող առանձնատները ճիշտ ընտրությամբ ապահովում են ձեր հանգիստը, անկախ նրանից, թե դրանք օգտագործելու եք որպես մշտական բնակություն, թե որպես ընտանեկան ամառանոց:
*Կարևոր է նշել, որ տեղանքը համարվում է Կոտայքի մարզ, ինչը հնարավորություն է տալիս օգտվել եկամտահարկի հետվերադարձի օրենքից:
Առանձնատների ձեռքբերման, խորհրդատվության և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել ներքևում նշված հեռախոսահամարով կամ լրացնել Ձեր հեռախոսահամարը և մեր մասնագետները ամենասեղմ ժամանակահատվածում Ձեզ հետ կապ կհաստատեն:
+374 41 55 43 15
