Մեր ընկերության առաջին խոշոր նախաձեռնությունը դարձավ տարածաշրջանում աննախադեպ մասշտաբներով արևային կայանների կառուցումը՝ 30 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Կայանները տեղակայված են Վայոց Ձորի մարզի Հեր-Հեր (20 ՄՎտ) և Ազատեկ (10 ՄՎտ) գյուղերում։
Երկու տարուց ավելի տևած ինտենսիվ աշխատանքների ընթացքում իրականացվել են լայնածավալ հողային, ինժեներական և շինարարական գործընթացներ, որոնք նախապատրաստեցին հզոր և կայուն էներգետիկ ենթակառուցվածք։
Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 12 միլիոն ԱՄՆ դոլար, և ողջ ֆինանսավորումը տրամադրվել է մեր վստահելի ֆինանսական գործընկերոջ՝ «ԱրմՍվիսբանկ» ՓԲԸ–ի կողմից։
Այս նախագիծը ոչ միայն կարևոր քայլ է դեպի վերականգնվող էներգիայի զարգացում Հայաստանում, այլ նաև վկայություն է այն մասին, թե ինչ կարելի է հասնել միասնական տեսլականով, նվիրվածությամբ և վստահելի գործընկերությամբ։
Ծրագրի հաջող իրականացումը հնարավոր դարձավ մեր նվիրված թիմի և վստահելի գործընկերների համագործակցության շնորհիվ։
