ՄԵՐ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՆՔՆԵՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ`
- Վերահսկողական բաժնի մասնագետ/նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմող ինժեներ-շինարար
- Գնումների մասնագետ
- Բետոնախառնիչի վարորդ (БЕТОНОМЕШАЛКА, МИКСЕР)
- Բեռնատարի վարորդ /погрузчик/
- Ավտոկռունկի վարորդ / автокран/
- Վաճառքի մասնագետ
- Բանվոր
- Շինարարական աշխատանքների ղեկավար
- Գեոդեզիստ
- Անվտանգության աշխատակից
- Տեսահսկման մասնագետներ
Վերահսկողական բաժնի մասնագետ/նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմող ինժեներ-շինարար/
«Էկո Բիլդինգ» ՍՊ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմող ինժեներ-շինարարների:
Աշխատանքային պարտականություններ
- Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ուսումնասիրություն, վերլուծություն
- Անհրաժեշտության դեպքում մասնակցություն վերոնշյալ փաստաթղթերի ուղղմանը
- Ընթացիկ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա անհրաժեշտ ապրանքների ծավալների հաշվարկում` ըստ հանձնարարականների
- Շինարարական հրապարակներ առաքվող ապրանքների հաշվառում
Պահանջվող նորակավորում
- Բարձրագույն ինժեներա-շինարարական կրթություն
- Համապատասխան աշխատանքային փորձ
- Վերլուծական մտածողություն
- MS Excel, MS Word-ի լավ իմացություն
- Autocad-ի իմացությունը ցանկալի է
Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել hr.ecobuilding2025@gmail.com էլեկտրոնային հասցեին` Թեմա դաշտում նշելով «Նախահաշիվ կազմող»:
Հարցերի դեպքում զանգահարել 041554315 հեռախոսահամարին:
Գնումների մասնագետ
«Էկո Բիլդինգ» ՍՊ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում գնումների մասնագետների թիմը ընդլայնելու նպատակով` պայմանավորված նոր նախագծերով:
Աշխատանքային պարտականություններ
- Վարել բանակցութուններ առկա մատակարարների հետ, ներգրավել նոր գործընկերների մատակարարվող ապրանքների գների և ժամկետների շուրջ
- Իրականացնել գնային հարցումներ և շուկայի ուսումնասիրություն
- Հավաքագրել պատվերները շինարարական հրապարակներից
- Իրականացնել լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
- Ժամանակին պատրաստել և մատակարարներին ուղարկել պատվերները
- Լրացնել պատվերները, ստուգել բոլոր պատվերների ամբողջականությունն ու համապատասխանությունը
- Անհրաժեշտության դեպքում կազմակերպել բեռնափոխադրում
- Հետևողական լինել գնումներին առնչվող բոլոր փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրեր և այլն) ճիշտ և ժամանակին առկայությանը
- Ներկայացնել հաշվետվություններ գնման հայտերի կարգավիճակի և կատարված գնումների վերաբերյալ
Պահանջվող որակավորում`
- Բարձրագույն կրթություն
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Աշխատանքային փորձ գնումների, մատակարարման և լոգիստիկայի ոլորտում 3+ տարվա, ինչպես նաև շինարարական ոլորտում գնումների գործընթացի հստակ պատկերացում (աշխատանքային փորձը ևս պարտադիր է)
- Բանակցելու և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Համակարգչային բարձր գրագիտություն (տարբեր ծրագրերի իմացություն)
Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել hr.ecobuilding2025@gmail.com էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով «Գնումների մասնագետ»:
Հարցերի դեպքում զանգահարել 041554315 հեռախոսահամարին:
Բետոնախառնիչի վարորդ (БЕТОНОМЕШАЛКА, МИКСЕР)
Էկո Բիլդինգ ՍՊ շինարարական ընկերությունը փնտրում է բետոնախառնիչի վարորդների Երևանում և ՀՀ տարբեր մարզերում շինարարական աշխատանքների համար։
Պարտականություններ`
- Ճիշտ շահագործել բետոնախառնիչը,
Անհրաժեշտ է`
- Համապատասխան վարորդական իրավունք
- Մասնագիտական աշխ. փորձ 3 + տարվա
- Տեխնիկայի տեխնիկական վիճակը, անսարքությունները ժամանակին հայտնաբերելու և դրանք բարձրաձայնելու պատրաստակամություն
- Առաջադրանքները ժամանակին կատարելու, բեռների և տրանսպորտային միջոցների անվտանգության համար պատասխանատվություն
Հարցերի դեպքում զանգահարել 041554315 հեռախոսահամարին:
Բեռնատարի վարորդ /погрузчик/
«Էկո Բիլդինգ» ՍՊ շինարարական ընկերությունը փնտրում է բեռնատարի վարորդի:
Գրաֆիկ` 6-օրյա, 9:00-18:00
Աշխատավարձ` օրական 14.000 ՀՀ դրամ:
Աշխատավայր` ք. Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբ. 6/2:
Հարցերի դեպքում զանգահարել 041554315 հեռախոսահամարին:
Ավտոկռունկի վարորդ / автокран/
«Էկո Բիլդինգ» ՍՊ շինարարական ընկերությունը փնտրում է ավտոկռունկի վարորդի:
Գրաֆիկ` 6-օրյա, 9:00-18:00
Աշխատավայր` ք. Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբ. 6/2
Հարցերի դեպքում զանգահարել 041554315 հեռախոսահամարին:
Զոդող (Сварщик)
«Էկո Բիլդինգ» ՍՊ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում զոդողների:
Գրաֆիկ` 6-օրյա 9:00-18:00:
Աշխատավարձ` օրական հաշվարկվում է 13.000 ՀՀ դրամից սկսած:
Աշխատավայր` ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբ․, 6/2:
Մեխանիկ (փականագործ, слесарь, механик)
«Էկո Բիլդինգ» ՍՊ շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձր որակավորմամբ և աշխատանքային փորձով մեխանիկների։
Աշխատանքային պարտականություններ`
- Իրականացնել ծանր տեխնիկաների տեխզննում
- Բացահայտել առկա թերությունները
- Կատարել համապատասխան վերանորոգման աշխատանքներ
Անհրաժեշտ որակավորում`
- Ծանր տեխնիկայի հետ աշխատելու փորձ (պարտադիր)
- Պատասխանատվության բարձր զգացում
Դիմելու համար զանգահարել 041554315 հեռախոսահամարին կամ ինքնակենսագրական ուղարկել hr.ecobuilding2025@gmail.com էլեկտրոնային հասցեին:
ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ
«Էկո Բիլդինգ» ՍՊ շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի մասնագետի, ով իրականացնելու է ասֆալտի և բետոնի վաճառք: Կդիտարկվեն և’ իգական, և’ արական սեռի ներկայացուցիչները:
Աշխատանքային պարտականություններ`
- Սահմանել և իրականացնել ռազմավարություն, որը կնպաստի հաճախորդների բազայի ընդլայնմանը և շուկայում կայուն դիրք ստեղծելուն
- Բանակցություններ վարել պոտենցիալ հաճախորդների հետ, ստեղծել երկարաժամկետ համագործակցության հիմքեր, պահպանել արդեն առկա հաճախորդների հետ կայուն աշխատանքային հարաբերություններ
- Ստեղծել հաճախորդների բազայի տվյալներ
- Հաճախորդներին ներկայացնել ընկերության պրոդուկտների արժեքները /ասֆալտ, բետոն/, համագործակցության պայմանները
- Կազմել և դուրս գրել հաշիվ ապրանքագրեր
- Գովազդների միջոցով խթանել վաճառքի ծավալները
Պահանջվող որակավորում`
- Բարձրագույն կրթություն,
- MS Office փաթեթի ՀԾ-ի վարժ իմացություն,
- Բանակցելու հմտություն,
- Ճկուն միտք, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Օտար լեզուների իմացությունը նախընտրելի է:
Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել hr.ecobuilding2025@gmail.com էլեկտրոնային հասցեին` Թեմա դաշտում նշելով «Վաճառքի մասնագետ»: Այլ մանրամասների համար զանգահարել 041554315 հեռախոսահամարին:
Բանվորներ Արտադրությունում
«Էկո Բիլդինգ» ՍՊ շինարարական ընկերությունը փնտրում է բանվորների:
Աշխատավարձը օրական` 10.000 դրամ:
Աշխատանքային պարտականություններ`
- Իրականացնել արտադրական աշխատանքներ
- Բեռնել և բեռնաթափել և/կամ տեղափոխել շինանյութ, մետաղական դետալներ
- Անհրաժեշտության դեպքում մաքրել արտադրական տարածքը շինարարական աղբից
Պահանջվող որակավորում`
- Պատասխանատվություն և պարտաճանաչություն
- Աշխատելու ցանկություն
- Հետևողականություն վերադասի հրահանգներին
Մանրամասների համար զանգահարել`
041554315
ԱՇԽՂԵԿ (Շինարարական աշխատանքների ղեկավար ՀՀ մարզերում` Սյունիք, Վայոց Ձոր, Արագածոտն, Տավուշ)
«Էկո Բիլդինգ» ՍՊ շինարարական ընկերությունը փնտրում է շինարարական աշխատանքների ղեկավարի (Աշխղեկ) պարտադիր մասնագիտական կրթությամբ և աշխատանքային փորձով, ով պատասխանատու կլինի ընկերության տարբեր մարզերում գտնվող շինարարական օբյեկտների աշխատանքների կազմակերպման և իրականացման համար:
- Նախագծերին համապատասխան շինարարական աշխատանքների ողջ ընթացքի պլանավորում, կազմակերպում և վերահսկում
- Շինարարության իրականացման նախնական փուլում նախագծային խնդիրների վեր հանում
- Կատարված աշխատանքների համեմատում ճարտարապետական նախագծերի հետ
- Անհրաժեշտ նյութերի պահանջագրի կազմում
- Նախագծերի համապատասխանության ստուգում ինժեներական պահանջներին
- Շինարարական անձնակազմի աշխատանքի որակի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանման հետևում, շին. աշխատանքների սահմանված ժամկետներում կատարմանը հետևում
- Կատարված շին. աշխատանքների չափագրում, փաստացի կատարված շին. աշխատանքների կատարողական ակտերի կազմում
Անհրաժեշտ որակավորում`
- Բարձրագույն ինժեներական կրթություն (պարտադիր շինարարության ոլորտ)
- Մասնագիտական հմտություններ և կրթություն
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
- Շինարարական նորմերի իմացություն
- Նախագծանախահաշվային փաստաթղթերից օգտվելու կարողություն
- Մարդկանց կառավարելու հմտություն
- Համակարգված աշխատելու կարողություն, թիմում աշխատելու կարողություն
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հայաստանի մարզեր գործուղումներ մեկնելու պատրաստակամություն (վեցօրյա գրաֆիկ)։
Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել hr.ecobuilding2025@gmail.com էլեկտրոնային հասցեին` “Թեմա” դաշտում նշելով “Աշխղեկ”, իսկ այլ մանրամասների համար զանգահարել 041554315 հեռախոսահամարին:
Գեոդեզիստ
«Էկո Բիլդինգ» ՍՊ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում գեոդեզիստի:
Աշխատանքային պարտականություններ`
- Իրականացնել ընկերության կադաստրային գործն ու ներքին չափագրումները
- Իրականացնել նախագծերի ֆայլերի մշակում
- Իրականացնել շինարարության գործընթացի գեոդեզիական հսկողություն
- Կատարել տարբեր բարդության գեոդեզիական հետազոտություն
- Մասնակցել նախագծային լուծումների քննարկումներին ինժեներական և շինարարական անձնակազմի հետ
Պահանջներ`
- Բարձրագույն ինժեներական կրթություն համապատասխան ոլորտում
- Գեոդեզիական գործիքների` էլեկտրոնային տախեոմետրի, GPS օգտագործման փորձ
- Civil 3D ծրագրի իմացություն
- Սեփական մեքենայի առկայություն (պարտադիր)
- Հայաստանի տարբեր մարզեր մեկնելու և աշխատելու պատրաստակամություն (պարտադիր)
- Հողաշինարարի, չափագրողի և գեոդեզիստի լիցենզիայի առկայությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-շաբաթ, 09։30-18։00
Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել hr.ecobuilding2025@gmail.com էլեկտրոնային հասցեին` “Թեմա” դաշտում նշելով “Գեոդեզիստ”, իսկ այլ մանրամասների համար զանգահարել 041554315 հեռախոսահամարին:
Անվտանգության աշխատակից
«Էկո Բիլդինգ» ՍՊ շինարարական ընկերությունը հերթափոխային աշխատանքի է հրավիրում անվտանգության աշխատակիցների`1 օր աշխատանքային, 2 օր հանգիստ գրաֆիկով:
Աշխատանքային պարտականություններ`
- Հետևել աշխատակիցների և ընկերության տարածք մուտք գործող անձանց և տեխնիկայի անվտանգ տեղաշարժը
- Ապահովել ընկերության տարածքում գտնվող գույքի անվտանգությունը
- Պարզել ընկերության անվտանգությանը սպառնացող ռիսկերը և անմիջապես տեղեկացնել ղեկավարությանը
- Հետևել անցագրային ռեժիմի պահպանմանը, խախտումների դեպքում տեղեկացնել ղեկավարությանը
- Վարել անցագրային առկա գրանցամատյաններ, անհրաժեշտության դեպքում ներկայացնել հաշվետվություն
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել աշխատանքային գործառույթներից բխող այլ գործառույթներ
Պահանջվող որակավորում`
- Մասնագիտական աշխատանքային փորձ
- Ֆիզիկական պատրաստվածություն
- Համակարգված և թիմում աշխատելու կարողություն
- Արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու կարողություն
Դիմելու համար զանգահարել 041554315 հեռախոսահամարին կամ ինքնակենսագրական ուղարկել hr.ecobuilding2025@gmail.com էլեկտրոնային հասցեին` “Թեմա” դաշտում նշելով “Անվտանգությանաշխատակից”:
Տեսահսկման մասնագետներ
«Էկո Բիլդինգ» ՍՊ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում հերթափոխային տեսահսկման մասնագետների (18-40տ, իգական և արական սեռի):
Աշխատանքային պարտականություններ`
- Իրականացնել տեսահսկում մոնիտորների միջոցով
- Հետևել աշխատակազմի աշխատանքի ընթացքին
- Հետևել ընկերության տարածք մտնող տեխնիկայի , ավտոմեքենաների և մարդկանց շարժը
- Արտակարգ իրավիճակների մասին անմիջապես զեկուցել վերադասին
Պահանջվող որակավորում`
- Թիմում աշխատելու ունակություն
- Լավ տեսողություն, ուշադրություն
- Ազնվություն և արդարություն
- Պարտաճանաչություն և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացում
Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել hr.ecobuilding2025@gmail.com էլեկտրոնային հասցեին «Թեմա» դաշտում նշելով «Տեսահսկման մասնագետ», իսկ այլ մանրամասների համար զանգահարել 041554315 հեռախոսահամարին:
